«Թմբլիկ» Յուլիա Սնիգիրը հիշել է իր էրոտիկ դերն Աննա Մելիքյանի ֆիլմում

17:17   8 փետրվարի, 2019

Ռուսական կինոյի ամենահայտնի ռեժիսորներից մեկն այսօր նշում է ծննդյան օրը։ Աննա Մելիքյանը դառնում է 43 տարեկան։ Դերասանուհին, ով նկարահանվել է նրա ֆիլմում, շնորհավորել է Մելիքյանի ծննդյան օրը՝  էրոտիկ կադր հրապարակելով կինեմատոգրաֆիստի ֆիլմից, որտեղ նա «գեր» է։

«Երբ Յուլյան գեր էր եւ դուր էր գալիս բոլորին։ Աննա, շնորհակալություն քեզ։ Մեր կինեմատոգրաֆիան նշանակալիորեն ավելի հարուստ է դարձել քո ֆիլմերի շնորհիվ։ Կեցցե այն օրը, երբ դու ծնվեցիր։ Ուռա»,- կադրը հեգնանքով մակագրել է Սնիգիրը։

Կադրում դժվար է ճանաչել նրան. Նա վանդակավոր վերնաշապիկ է կրում, մազափունջ ունի, մազերը տարօրինակ հավաքված են։ Յուլյան նկարահանվել է Աննայի «Սիրո մասին» եւ «Սիրո մասին. միայն մեծերի համար» ֆլիմերում։ Ֆիլմի երկրորդ մասում դերասանուհին մարմնավորում էր քարտուղարուհու կերպարը, ով ղեկավարի հետ դավաճանել է ամուսնուն։ Նկարահանման ընթացքում Սնիգիրը ստիպված է եղել մերկանալ խաղընկերոջ՝ Վլադիմիր Մաշկովի առաջ։



© NEWS.am STYLE