«Հրաշք, որի մասին միշտ երազել եմ». Բրեդլի Քուփերը պատմել է դստեր ու Իրինա Շեյքի մասին

17:51   8 փետրվարի, 2019

Ռեժիսոր, դերասան Բրեդլի Քուփերն ու մոդել Իրինա Շեյքը հարցազրույցներում հազվադեպ են խոսում դստեր մասին եւ առհարասակ ձգտում են անձնական կյանքը հանրային չդարձնել։  

Ամեն դեպքում Օփրա Ուինֆրիի շոուի ընթաcքում 44-ամյա Քուփերն անդրադարձել է ընտանեկան թեմաների։ Նա խոստովանել է, որ իր կյանքն ամբողջությամբ փոխվել է այն բանից հետո, երբ հայտնվել են Իրինան եւ Լիան։ «Ընտանիքը փոխեց իմ ամբողջ կյանքը։ Մեր դուստրն անհավանական է»,- պատմել է «Աստղը ծնվեց» ֆիլմի ռեժիսորը։ Նա հավելել է, որ Լեան շատ է նման իր հորը. Չարլզ Քուփերը մահացել է 2011թ.-ին քաղցկեղի պատճառով։

«Կարծում եմ, որ երեխաս ու ընտանիքս իսկական հրաշք են եւ այն, ինչի մասին ես միշտ երազել եմ։ Այն իմ առաջ բացահայտել է այսօրվա օրը եւ հնարավորություն տվել շարունակել ապրել»,- ասել է Քուփերը։

Աղբյուրը՝ GraziaMagazine

Լուսանկարները՝ US Magazine, Legion Media



© NEWS.am STYLE