Վլադիմիր Կլիչկոն նախկին ընկերուհուց վերցրել է երեխային եւ տեղափոխել Կիեւ

23:16   8 փետրվարի, 2019

Վլադիմիր Կլիչկոն, որը յոթ տարի հարաբերությունների մեջ էր 29-ամյա դերասանուհի Հայդեն Պանետյերի հետ, բաժանությունից հետո որոշել է վերցնել նրանց ընդհանուր դստերը։ Բանն այն է, որ մայրը տրվել է նորաթուխ դերասանի հետ սիրավեպին եւ սկսել է վարել թչ այնքան լավ կյանք։ Հենց այդ պատճառով էլ Վլադիմիր Կլիչկոն ստիպված է եղել նրանից վերցնել ընդհանուր դստերը՝ Կայա-Եվդակիային, եւ տանել Կիեւ։

Վլադիմիրն ու Հայդենը ծնողներ են դարձել 2014թ․-ին։ Չնայած երեխայի առկայությանը երիտասարդները չեն շտապել ամուսնանալ։ Կես տարի առաջ նրանք բաժանվել են։ Հայդենը շատ կարճ ժամանակ է մնացել միայնակ։ Այժմ նա սիրավեպ է սկսել սկսնակ դերասան Բրայան Հւկերսոնի հետ, որը այնքան էլ դուր չի գալիս Պանետյերի հարազատներին, որոնք գտնում են, որ տղան ապրում է ընտրյալի հաշվին։

Բացի այս ամենից, դերասանուհին սկսել է շատ ալկոհոլ օգտագործել, իսկ մեկ անգամ նույնիսկ ոստիկանների հսկողության ներքո է գտնվել, երբ Բրայանը բարեկամների հետ վեճ էր սարքել։ Հայդենի հարազատներին ամենից շատ ճնշում է այն փաստը, որ նա հարազատ դստեր կողքին գտնվելու հնարավորություն չունի։ Այժմ Կայա-Ովդակիան հոր հետ ապրում է Կիեւում։ Կլիչկոն որոշել է, որ ավելի լավ է դուստրն իր կողքին լինի, քան մոր, որը չի կարողանում գլուխ հանել իր անձնական կյանքից։

«Հայդենը վաղուց չի տեսել դստերը», - պատմել են նրա հարազատները։ - Նա գտնում է, որ Կայային այժմ չպետք է ապրի իր հետ, դա այնքան էլ լավ չէ երեխայի համար։ Այս ամենը շատ տխուր է»։

Պանետյերն ու Կլիչկոն ծանոթացել են 2009թ․-ին՝ միջոցառման ժամանակ։ Նրանց միջեւ միանգամից փոխադարձ համակրանք ծագեց։ Չնայած այդ պահին զույգին բաժանում էր տարածությունը, նրանք սկսեցին միասին ապրել։ Սակայն նրանց հարաբերություններում ամեն ինչ չէ, որ հարթ էր։ Երեխայի ծնունդից հետո մարմնի փոփոխությունների պատճառով դերասանուհին դեպրեսիայի մեջ ընկավ։ Երիտասարդ մայրիկը հատուկ ուղղվածության հիվանդանոց ընկավ եւ սկսեց բուժվել, իսկ այդ ժամանակահատվածում երեխայոց ակտիվ զբաղվում էրԿլիչկոյի մայրը։

 

Աղբյուրը՝ StarHit

Լուսանկարները՝ StarHit,Kp.ua



© NEWS.am STYLE