«Անձրեւն աշուն է հիշեցնում». Հասմիկ Խոջյան

18:58   8 փետրվարի, 2019

«Էլենի օրագիրը» սերիալից սիրված դերասանուհի Հասմիկ Խոջյանը ներկայացել է գրավիչ կերպարում։ Հասմիկ Խոջյանն իր միկրոբլոգում նոր լուսանկար է հրապակել ու ցույց տվել ոճային հագուստը։

Դերասանուհին սեւ զգեստ է կրում, որ համադրել է շագանակագույն վերարկուի հետ։ Կերպարն ամբողջացրել են սեւ երկարաճիտ կոշիկներն ու պայուսակը։ «Անձրեւն աշուն է հիշեցնում. aminavagyan-ի աչքերով»,- մեկնաբանություններում գրել է դերասանուհին:  

Հիշեցնենք՝ ավելի վաղ տեղադրված կարդում դերասանուհին ծաղկավոր զգեստ էր կրում։ Լուսանկարին կից մեկնաբանություններում նա մեջբերել էր Էրիխ Մարիա Ռեմարկի խոսքերը։

«Մարդը պիտի անցնի շատ դռների միջով, մինչև որ վերադառնա ինքն իր մոտ և այնտեղ, որտեղ մնալու է: Եվ դռները չեն կարող բաց մնալ: Հետդարձի ճանապարհ երբեք չկա: Եվ ով էլ փակած լինի դրանք՝ ինքդ, կամ մեկ ուրիշը, կամ եթե ուժգին քամուց դրանք աղմուկով փակած լինեն, հետդարձի ճանապարհ երբեք չկա, որքան էլ ուժգին դու ցանկանաս, և եթե նույնիսկ դռները վերստին բացվեն, միեւնույն է, վերադարձ չկա եւ, անկեղծ ասած, հոգու խորքում էլ այդ բանը բոլորովին չեմ ուզում…Մենք ունեցել ենք չափից շատ անցյալ և բացարձակապես ոչ մի ապագա…»,- ասված էր մեջբերման մեջ։



© NEWS.am STYLE