«Յուրաքանչյուր մայրամուտ շատ վառ ու մեծ լուսաբացի սկիզբ է». Սոֆյա Պողոսյանի հմայիչ կերպարը

19:49   8 փետրվարի, 2019

Դերասանուհի, մոդել, գեղեցկուհի Սոֆյա Պողոսյանը շարունակում է երկրպագուներին ուրախացնել հմայիչ լուսանկարներով։

Նա այս անգամ հանդես է եկել վառ կերպարում։ Սոֆյա Պողոսյանն իր միկրոբլոգում նոր լուսանկար է հրապարակել, որում սեւ բլուզ է կրում եւ կապույտ վերարկու։ Կերպարն ամբողջացրել են խոշոր ականջօղերը։ «Յուրաքանչյուր մայրամուտ շատ վառ ու մեծ լուսաբացի սկիզբ է»,- մեկնաբանություններում գրել է նա։

Ավելի վաղ Սոֆյա Պողոսյանը սիրելիի՝ դերասան Աշոտ Տեր-Մաթեւոսյանի հետ լուսանկար էր հրապարակել ու շնորհավորել նրա ծննդյան օրը։ «Շնորհավոր ծնունդդ, իմ սեր»,- գրել էր նա։



© NEWS.am STYLE