Մինչ հանդիպում դատարանում․ Վուդի Ալենը Amazon-ից պահանջում է 68 միլլոն դոլար

16:17   9 փետրվարի, 2019

Հայտնի ռեժիսոր Վուդի Ալենն իր ֆիլմերի վարձույթից հրաժարվելու համար դատական հայց է ներկայացրել Amazon Studios-ի դեմ՝ պահանջելով 68 միլիոն դոլար, հայտնում է Variety-ին։

Խոսքը «Անձրեւային օր Նյու Յորքում» ֆիլմի մասին է։ Կա եւս երեք ֆիլմ, որոնցից հրաժարվել է Amazon Studios-ը։ Ռեժիսորը պահանջում է 68 միլիոն դոլար, որը ներառում է նկարահանումների երաշխավորված փոխհատուցումն է, ինչպես նաեւ դատական ծախսերի կոնպենսացումը։

«Amazon-ն իր գործողություններն արդարացնում է՝ հիշատակելով 25 տարի վաղեմության անհիմն պնդումը, երբ Ալենի հետ կնքվել է չորս պայմանագիր», - ասվում է Նյու Յորքի դատարան ուղղված հայցում։

Ըստ ամենայնի, ստեղծված իրավիճակի մեղավորը ռեժիսորի խորթ դուստրն է, որը 2014թ․-ին բաց ամակով հայտարարել էր, որ յոթ տարեկան հասակում Ալենի կողմից ենթարկվել է սեռական ոտնձգությունների։

Ենթադրելի սեռական ոտնձգություններն արդեն քննության առակա դարձել են 1993թ․-ին, սակայն Ալենի դեմ այն ժամանակ ոչ մի մեղադրանք չի առաջադրվել։

Այս պատմութոյւնը նոր թափ հավաքեց #MeToo շարժման շնորհիվ եւ հաջորդ տարվա  հունիս ամսին ընկերության ներկայացուցիչը Ալենին տեղեկացրեց համագործակցության դադարեցման մասին։

Լուսանկարը՝ IMDb, Spletnik



© NEWS.am STYLE