Մադոննա Հարությունյանի ոճային լուքը

23:43   8 փետրվարի, 2019

Ոճաբան եւ հաղորդավար Մադոննա Հարությունյանի միկրոբլոի էջը տարբերվող է։ Նա հրապարակում է իր ոճային, հմայիչ լուքերը, street style-երը, ամնատարբեր դիմահարդարումներն ու չի մոռանում նաեւ աշխատանքային եւ առօրյա, ինչպես նաեւ սիրելիի հետ լուսանկարների մասին։

Մադոննա Հարությունյանն իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում իր հետեւորդներին ներկայացել է ոճային լուքով։ Հաղորդավարուհին կրում է ջինսե կիսաշրջազգեստ, գույնզգույն վերնաշապիկ, կարմիր ոճային ակնոց, իսկ ձեռքին՝ զոլավոր պայուսակ։

Օրերս Սոս Ջանիբեկյանի կինը երկրպագուներին ուրախացրել էր ջերմ ընտանեկան լուսանկարով։ Ոճաբան եւ հաղորդավար Մադոննա Հարությունյանն առաջին անգամ ընտանեկան լուսանկար էր հրապարակել ամուսնու ու փոքրիկ դստեր հետ։ Երիտասարդ զույգը ծնող է դարձել նախորդ տարի։



© NEWS.am STYLE