Եւս երեք հայտնի երաժիշտ հրաժարվել է ելույթ ունենալ «Գրեմմի» մրցանակաբաշխության ժամանակ

11:16   9 փետրվարի, 2019

Տարվա գլխավոր երաժշտական մրցանակաբաշխության՝ «Գրեմմի»-ին, հրաժարվել են մասնակցել եւս երեք արտիստ․  ռեփերներ՝ Drake-ը, Kendrik Lamar-ն ու Childish Gambino-ն։

Հիշեցնենք, որ մրցանակաբաշխության պրոդյուսերների հետ երգերի պատճառով տարաձայնություններ ունի նաեւ հայտնի երգչուհի Արիանա Գրանդեն, որին թույլ չեն տվել կատարել 7 Rings կոմպոզիցիան՝ նրա Thank U, Next ալբոմի վերջին երգը։ Ալբոմը կներակացվի «Գրեմմի» մրցանակաբաշխությունից երկու օր առաջ։ Նա այնքան խիստ է վիրավորվել, որ հայտարարել է մրցանակաբաշխությանը ելույթ չունենալու մասին։

Հայտնի ռեփերները նույնպես վիրավորվել են կազմակերպիչներից, որոնց ըստ աղբյուրների, դուր չեն գալիս երգերի բառերը։ Խոսքը վերաբերում է նաեւ բեմադրություններին, որոնցով երաժիշտները պատրաստվում են բեմ բարձրանալ։  Ինչպես գրում են արեւմտյան քննադատները վերջին տարիներին «Գրեմմի» մրցանակաբաշխությունը վերածվել է կոնյուկտուրայինի․ փորձում է շրջանցել սուր թեմաները, ինչպիսիք են ռասսիզմը, գենդերային անհավասարությունը, կառավարության որոշումները։

Ամեն դեպքում, մրցանակաբաշխությանը կներկայանան Թրեւիս Սքոթը, Քարդի Բին, Լեդի Գագան, Դուա Լիպան եւ շատ այլ հայտնիներ։ «Սակայն այն դրայվը, որը կարող էին տալ Drake-ը, Kendrik Lamar-ն ու Childish Gambino-ն ամենայն հավանականությամբ չի լինի», - գրում է Hypebeast-ը։



© NEWS.am STYLE