Նրանք ոճաբանի կարիք չունեն. 10 հայուհիներ, որոնք ունեն յուրահատուկ ճաշակ (ֆոտո)

15:04   9 փետրվարի, 2019

Հայտնի, հաջողակ եւ ճաշակով` այս երեք բառերը շատերին հոմանիշ են թվում, սակայն եթե ավելի ուշադիր զննեք դրանք, ոչ մի ընդհանուր բան չեք գտնի հիմքում: Հայտնի լինել` դեռ չի նշանակում լինել հաջողակ, կամ եթե հաջողակ ես, պարտադիր չէ` լինես ճաշակով: Բայց տարածված կարծրատիպ է հայտնիներին վերագրել աշխարհի ամենաամպագորգոռ հատկանիշները:

Երեւի շատերին կհիասթափեցնենք` ասելով, որ իրենց սիրելի աստղերից շատերի ամենաշքեղ զգեստներն ու ոճային կերպարները ոչ թե սեփական մտքի փայլատակումներ են, այլ լավ ոճաբանի ձեռքի գործ: Բայց հանուն արդարության փաստենք` ոչ բոլոր հայտնիներն են զուրկ ճաշակի յուրահատուկ զգացողությունից, ինչը դրսեւորվում է իրենց իսկ ստեղծած կերպարներում:

Հայկական շոու-բիզեսում քչերն են օգտվում պրոֆեսիոնալ ոճաբանի ծառայությունից, բայց ի ուրախություն հեռուստադիտողի` կան այնպիսի հայտնիներ էլ, որոնց ոճը սեփական ճաշակի եւ երեւակայության արդյունքն է, եւ նրանք շատ հաճախ առանց պրոֆեսիոնալ ոճաբանի միջամտությամբ էլ կարողանում են լավ իմաստով շոկի ենթարկել հանրությանը:

NEWS.am STYLE-ն առանձնացրել է յուրահատուկ ճաշակով աչքի ընկնող հայուհիներից 10-ին: Սա, իհարկե, մեր սուբյեկտիվ կարծիքն է, որը, միգուցե, չհամընկնի ձեր կարծիքին, այնպես որ` ազատ զգացեք եւ մեկնաբանություններում ավելացրեք այն անունները, որոնք կարծում եք` պետք է տեղ գտնեն մեր կազմած հաջորդ ցուցակում:

Անուշիկ Ալավերդյան

Մարտա Կիրակոսյան

Սիրուշո

Սրբուկ

Արծվիկ

Իննա Խոջամիրյան

Իլոնա Նուրբեկյան

Աստղիկ Սաֆարյան

Նազենի Հովհաննիսյան

Իվետա Մուկուչյան

Լուսանկարները` հայտնիների ֆեյսբուքյան էջերից



© NEWS.am STYLE