Սկյուռիկ, ծովախեցգետին եւ ոչ մի սարդ․ Քիմ Քարդաշյանը՝ Ջիմի Ֆելոնի շոուին

12:46   9 փետրվարի, 2019

Ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը հյուրընկալվել է Ջիմի Ֆելոնի շոուին, որի ընթացքում նրա համար բազում փորձություններ են եղել պատրաստված։ Եվ այսպես, Քիմ Քարդաշյանն ու Ջիմին հերթականությամբ ձեռքերը մտցրել են տուփի մեջ եւ փորձել գուշակել, թե ինչ կա ներսում։

Քիմը նախօրոք զգուշացրել է․ «Եթե այնտեղ սարդ լինի, ես կմեռնեմ»։

Ֆելոնը համաձանել է եւ նրան բաժին է հասել կարտոֆիլի խյուս եւ կենդանի մողես։ Քիմն էլ իր հերթին պետք է գուշակեր սկյուռիկի խրտվիլակն ու ծովախեցգետնին։ Ի դեպ, նա գուշակել է սկյուռիկի հատվածը եւ իրեն շատ ավելի հանգիստ է պահել, քան Ջիմին։

Վերջին փորձության ընացքում եւ՛ Ջիմին, եւ՛ Քիմը պետք է ձեռքերը տարբեր կողերից մտցնեին տուփի մեջ եւ գուշակեին, թե ինչ է ներսում։ Տուփի մեջ թաքնված է եղել նկարահանող խմբի անդամներից մեկը, որը որոշել է կատակել եւ բռնել է հաղորդավարի ձեռքը։



© NEWS.am STYLE