Կիրկորովը փքվել է․ «ներարկումներ է կատարել այտերին եւ ֆիլեր դրել»

15:37   9 փետրվարի, 2019

Ֆիլիպ Կիրկորովի հայտնությունը կրկին բամբասանքների առիթ է հանդիսացել։ Վերադառնալով ԱՄՆ-ից երգիչը ներկա է գտնվել «Պիլիգրիմ» ֆիլմի պրեմիերային։ Սակայն հանրության ուշադրությունը գրավել է էստրադայի աստղի տարօրինակ դեմքը։

Ոմանք միանգամից Կիրկորովին մեղադրել են, որ նա հանգստանալիս չի հետեւել իրեն եւ ավելորդ քաշ է հավաքել։ Սակայն լրագրողներն ուշադրություն են դարձրել Ֆիլիպի դեմքին եւ պլաստիկ միջամտության մասին ուղիղ հարց են ուղղել երգչին։ Ֆիլիպը առանց կաշկանդվելու հայտարարել է, որ Մայամիում նրան կծել են մոծակները։

Այդուհանդերձ Telegram-ալիք «Только никому»-ն հայտարարում է, որ փոփ-արքան այցելել է պլաստիկ վիրաբույժներին։ Դատելով լուսանկարից նա «ներարկումներ է կատարել այտերին եւ մի քանի ֆիլեր դրել»։ Հենց այդ պատճառով էլ այսպիսի փքված տեսք ունի։

Համացանցի օգտատերերը շտապել են ծաղրել Կիրկորովի նոր կերպարը՝ պատրաստելով մի կոլաժ, որում երգչի կողքին «Խելագար պրոֆեսոր» ֆիլմից Էդի Մերֆիի կերպարն է։ Նրանք նշել են, որ եթե Կիրկորովն արեւայրուք ընդունի, ապա ոչնչով չի տարբերվի ֆիլմի հերոսից։

Աղբյուրը՝ Eg

Գլխավոր լուսանկարը՝ Telegram



© NEWS.am STYLE