Կներկայացվի «Ակվամեն» ֆիլմի «սփին-օֆ»-ը՝ «The Trench»

17:50   9 փետրվարի, 2019

Դեկտեմբերի 20-ից աշխարհի բոլոր կինոթատրոններում սկսվել է ցուցադրվել «Ակվամեն» ֆիլմը։

Ռեժիսոր Ջեյմս Վանն ու պրոդյուսեր Փիթեր Սաֆրանը սկսել են աշխատել «Ակվամեն» ֆիլմի «սփին-օֆ»-ի ստեղծման վրա։ Սցենարի հեղինակները Նոա Գարդներն ու Էյդան Ֆիցջերալդն են։ Այս մասին հաղորդում է The Hollywood Reporter-ը:

Ըստ հրապարակված տվյալների  նախագիծը կոչվում է The Trench։ Սյուժեն կծավալվի, «Ընկածների» շրջանում մահաբեր ամֆիբիաների շուրջ։



© NEWS.am STYLE