«Գնահատեք ամեն ակնթարթը, մանրուքների մեջ գտեք ուրախաություն եւ երջանիկ եղեք»․ Տաթեւիկ Ադումյանի նոր գրառումը

18:37   9 փետրվարի, 2019

Սերիալային դերասանուհի Տաթեւիկ Ադումյանը շատ հայտնիներից տարբերվում է իր համարձակությամբ։ Նա ոճի յուրահատուկ ընկալում ունի ու մշտապես համարձակ փորձարկումներ է անում:

Երիտասարդ դերասանուհի Տաթեւիկ Ադումյանն իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում միկրոբլոգի իր հետեւորդներին ներկայացրել է գեղեցիկ եւ գունառատ դիմահարդարմամբ։ Իսկ հմայիչ լուսանկարին կից նա գրել է․

«Երբեմն մարդիկ երազում են լավ կյանքի մասին։ Սպասում են, թե երբ կգա այդ ժամանակը։ Իսկ երբեմն էլ, կատարելով մեկ փոքրիկ քայլ ստացվում է լավ ապրել․․․ Ավելի լավ է գնահատել ամեն ակնթարթը, մանրուքների մեջ գտնել ուրախաություն եւ երջանիկ լինել»։

Ավելի վաղ Տաթեւիկ Ադումյանը ծովափնյա հանգստից լուսանկար էր հրապարակել, որին կից կատարել էր հետեւյալ գրառումը․«Բնության ուժն աննկարագրելի է։ Ծովի հավերժությունը՝ անչափելի։ Յուրաքանչյուր անգամ նա տալիս է շատ ավելի շատ ուժ, քան ակնկալում ես։ Իսկ մայրամուտը ծաղիկներին յուրահատուկ փայլ է հաղորդում»։



© NEWS.am STYLE