Սոֆի Մխեյանը լողավազանից կադր է հրապարակել

19:04   9 փետրվարի, 2019

Երգչուհի Սոֆի Մխեյանը բավականին ակտիվ է միկրոբլոգի իր էջում: Տարբեր ոճերում հանդես եկող երգչուհին հաճախ է հմայիչ, ընկերների հետ լուսանկարներ հրապարակում, ներկայացնում իր հագեցած առօրյան ու հրապուրիչ լուսանկարները:

Սոֆին իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում երգչուհին լողավազանի մեջ է։ Նա առանց դիմահարդարման է եւ բավականին անսովոր սանրվածքով։ Երգչուհու տեղադրած կադրին կից մեկնաբանություն է թողել Նազենի Հովհաննիսյանը՝ գրելով․ «Անհավանական բնական, տարբեր, համարձակ, բայց միևնույն ժամանակ կանացի, մի տեսակ... ֆիլմից կադր ասես լինի Սոֆ.. #ուրիշՍոֆի ) մի քիչ էլ դեռահասի էներգետիկայով )))»։

Հիշեցնենք՝ օրերս Սոֆի Մխեյանը երգիչ Հայկոյի հետ լուսանկար էր հրապարակել։ Ինչպես երգչուհին էր նշել, լուսանկարը 10 կամ 12 տարի առաջ է արվել Արցախում։ Մեկնաբանությունների հատվածում Սոֆին, նշելով Հայկոյի էջը, գրել էր․ «Տես՝ ինչ եմ գտել»։



© NEWS.am STYLE