Ալինա Մարտիրոսյանը՝ գրավիչ կերպարում

20:46   9 փետրվարի, 2019

Սոցցանցերի իր միկրոբլոգերում ակտիվ դերասանուհի Ալինա Մարտիրոսյանը հաճախ է գրառումներ կատարում այս կամ այն քաղաքական, հասարակական հարցերի, խնդիրների ու երեւույթների մասին, պարբերաբար ընտանեկան ջերմ լուսանկարներ է հրապարակում:

Հեռուստաէկրաններից հայտնի դերասանուհին իր Instagram-ում  նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է գրավիչ կերպարում։ Նա մեղմ դիմահարդարմամբ է։ Լուսանկարին կից Ալինան գրել է․ «Լավ ժամանակ»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ դերասանուհին լուսանկար էր հրապարակել՝ ցուցադրելով իր նուրբ դիմահարդարումը: Ալինան նախընտրել էր աչքերն ավելի արտահայտիչ դարձնել՝ շեշտելով թարթիչները, իսկ կոպերի եւ շուրթերի հարցում նախապատվությունը տվել է շագանակագույնի նյուդ երանգներին:



© NEWS.am STYLE