«Քեռի Ջիվանը հայ մեծանուն երաժիշտ է»․ Դմիտրի Դիբրով

20:06   9 փետրվարի, 2019

Հայտնի ռուս հաղորդավար եւ շոումեն Դմիտրի Դիբրովը ФАН-ին (Լուրերի ֆեդերալ գործակալությանը) տված հարցազրույցում պատմել է Քալիֆորնիա վերջերս կատարած այցի մասին։ Այնտեղ նա ընտանիքի հետ մասնակցել է համաշխարհային հայտնիության երաժիշտ՝ դուդուկի վարպետ Ջիվան Գասպարյանի 90-ամյակին նվիրված միջոցառմանը։

«Քալիֆորնիայում շնորհավորել ենք հայ մեծանուն երաժիշտ՝ քեռի Ջիվանի 90-րդ տարեդարձը։ Հենց նա է իր դուդուկով նվագում հայտնի «Գլադիատոր» ֆիլմում», - ասել է Դմիտրի Դիբրովը։

Մոսկվայում եւ աշխարհի տարբեր քաղաքներում տեղի են ունեցել երաժշտի 90-ամյակին նվիրված բազմաթիվ միջոցառումներ։



© NEWS.am STYLE