«Անբոտոքս Հայաստան»․ Մկոյի զվարճալի լուսանկարը

21:37   9 փետրվարի, 2019

Դերասան, հումորիստ Մկրտիչ Արզումանյանը գրեթե միշտ յուրահատուկ կերպով է արձագանքում տեղի ունեցող հանրային իրադարձություններին: Դերասանը իր հումորային լուսանկարներով, հրապարակումներով ու դրանց համապատասխան գրառումներով ժպիտով է լցնում իր միկրոբլոգի հետեւորդների օրը:

Մկոն իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում շրթուքները հավաքել եւ թաքցրել է, իսկ զվարճալի կադրին կից գրել է․ «Անբոտոքս Հայաստան»։

Հրապարակումը մեծ արձագանք է ստացել համացանցի օգտատերերի կողմից։

Մկոն իր Instagram-ում ավելի վաղ լուսանկար էր հրապարակել, որին կից կատարել էր հետեւյալ գրառումը․ «Թիկունքը տաք պահեք… Ինչ անսպասելի բան լինում է, թիկունքից է լինում»։



© NEWS.am STYLE