Իվետա Մուկուչյանը՝ անսովոր կերպարում

22:46   9 փետրվարի, 2019

Երգչուհի Իվետա Մուկուչյանը հայկական երգարվեստի, թերեւս, ամենապայծառ ու ամենահամարձակ ներկայացուցիչներից մեկն է: Միկրոբլոգի իր էջում նա իր հետեւորդներին ու երկրպագուներին գրեթե ամեն օր ներկայացնում է իր գայթակղիչ, հմայիչ լուսանակրները ֆոտոշարքերից, հանգստից կադրեր, համարձակ եւ նորաոճ կերպարները:

Երգչուհին իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում նա ներկայացել է սպորտային հագուստով, արեւային, մուգ ակնոցով, իսկ մազերը փաթաթված են սրբիչով։ Լուսանկարն արված է Փարիզում։

Ավելի վաղ Instagram-ի story բաժնում, որտեղ ինֆորմացիան հասանելի է 24 ժամ, որից հետո ջնջվում է, երգչուհին լուսանկար էր հրապարակել, որում ներկայացել էր հմայիչ կերպարում։ Իր հրապարակած լուսանկարում երգչուհին միկրոբլոգի իր հետեւորդներին ներկայացել էր վառ եւ հմայիչ դիմահարդարմամբ։ Լուսանկարին կից երգչուհին մեկնաբանություն չէր թողել։



© NEWS.am STYLE