Սեքսուալ ու գրավիչ. Բեյոնսեն՝ բեմում եւ առօրյայում

10:47   11 փետրվարի, 2019

Բեյոնսեի բեմական զգեստապահարանը հիմնականում բաղկացած է բոդիներից։ 37-ամյա երգչուհին սիրում է անկեղծ զգեստներ կրել նաեւ առօրյայում, սակայն կարողանում է ոճային եւ ոչ թե գռեհիկ տեսք ունենալ։ Բեյոնսեի յուրաքանչյուր կոստյումի վրա աշխատում է ոճաբանների ու դիզայներների խումբը. ցուցադրելով երգչուհու ոտքերը՝ նրանք հավասարակշռում են կերպարը՝ փակելով ուսերն ու ձեռքերը։

Կոստյումները հաճախ զարդարված են կիսաթանկարժեք քարերով, ծոպերով, ուլունքներով, ինչը կերպարն այդքան էլ պրովոկացիոն չի դարձնում։

Աղբյուրը՝ Cosmo

Լուսանկարները՝ Instagram



© NEWS.am STYLE