«Աղավաղել է արտաքինը»․ կերպարանափոխված Ալսուին դադարել են ճանաչել

14:14   10 փետրվարի, 2019

Երգչուհի Ալսուն երկրպագուների շրջանում քննադատությունների մեծ ալիք է բարձրացրել։ Հայտնի աստղն իր Instagram-ում ցուցադրել է մի լուսանկար, որում նա է՝ 20 տարի տարբերությամբ։

Համացանցի օգտատերերի շրջանում նոր եւ արխիվային լուսանկարը թեժ վեճերի պատճառ է դարձել։ Երկրպագուների մի մասը գտնում է, որ Ալսուն օգտվել է պլաստիկ վիրաբույժների ծառայություններից։ 

«Առաջ գեղեցկությունն ավելի բնական էր, իսկ այժմ՝ փոփոխված է», «Փչացրել է արտաքինը, վերադարձրու ինչպես նախկինում էր», - մեկնաբանել են երկրպագուները։   

Երգչուհու որոշ հետեւորդներ էլ հիշեցրել են, որ նա բազմիցս հերքել է միջամտությունների վերաբերյալ թեման։ Ավելին, երկու տասնամյակում փոխվել է նաեւ դիմահարդարումը։ Իսկ երգչուհին իր հերթին խոստովանել է, որ հետեւում է նորաձեւությանը եւ ավելի փարթամ շրթունքներ է նկարում։



© NEWS.am STYLE