Քենդալ Ջենները հաստատել է Բեն Սիմոնսի հետ սիրավեպը

11:12   10 փետրվարի, 2019

Երեկ Էլեն Դեջեների շոուի ժամանակ Քենդալ Ջենները վերջապես հաստատել է այն լուրը, որ հանդիպում է բասկետբոլիստ Բեն Սիմոնսի հետ։

«Ակնհայտ է, որ հանդիպում եք երիտասարդի հետ, որը խաղում է այս թիմում, ինչպե՞ս է այն կոչվում։ Ես ոչինչ չգիտեմ բասկետբոլի մասին։ Որքա՞ն ժամանակ է, որ հանդիպում եք», - հետաքրքրվել է հաղորդավարուհին։

«Ոչ այնքան վաղուց», - պատասխանել է մոդելը։ Սա թերեւս առաջին անգամն է, երբ Քենդալը չի խոսափել հարաբերությունների մասին հարցից։

Бен Симмонс и Кендалл Дженнер, Фото legion-media.ru

Ի դեպ, պապարացիները Քենդալին նկատել են բոյֆրենդի հետ հանդիպման ժամանակ՝ Նյու Յորքի ռեստորանների մեկում։ Իսկ սիրահարներին միացել են նաեւ Ջենների ավագ քույրերը՝ Քիմն ու Քորթնին։



© NEWS.am STYLE