Մեգան Մարքլն ու արքայազն Հարրին մեկնում են Մարոկկո՝ թագավորական ճամփորդության

12:42   10 փետրվարի, 2019

Նորություններ Քենսինգթոնյան պալատից․ այս ամսվա վերջին Մեգան Մարքլն ու արքայազն Հարրին պատրաստվում են թագավորական ճամփորդության, տեղեկանում ենք պալատի թվիթերյան պաշտոնական էջից։  Փետրվարի 23-ից 25-ը զույգը Եղիզաբեթ II-ի կառավարության խնդրանքով պաշտոնական այցով կմեկնի Մարոկկո։

Ուղեւորությունից առաջ Մեգանը ստացել է բժշկի եւ մանկաբարձի համաձայնությունը, որոնք հաստատել են, որ դքսուհին եւ երեխան իրենց հիանալի են զգում։

Հիշեցնենք, որ Մեգանն ու Հարրին ծնող կդառնան գարնանը․ համաձայն կանխատեսումների թագավորական ընտանիքի հերթական ժառանգը լույս աշխարհ կգա ապրիլի վերջին կամ մայիսի սկզբին։



© NEWS.am STYLE