Հոլիվուդի աստղ Անժելա Սարաֆյանը՝ էլեգանտ կերպարում

11:32   10 փետրվարի, 2019

35-ամյա դերասանուհի, Հոլիվուդի հայազգի աստղ Անժելա Սարաֆյանն իր  Instagram-ի stories հավելվածում, որում ցանկացած ինֆորմացիա հասանելիէ  միայն 24 ժամ,  նոր լուսանկար է հրապարակել։

Անժելան ներկայացել է երկարափեշ, սպիտակ զգեստով, իսկ էլեգանտ կադրին կից գրել է․ «Ի՞նչ կարող են ասել, ես սիրում եմ նորաձեւությունը»։

Անժելա Սարաֆյանն ավելի վաղ լուսանկար էր տեղադրել «Extremely Wicked, Shockingly Evil and Vile» ֆիլմի անձնակազմի հայտնի անդամների հետ։ Նա լուասնկարում պատկերված էր դերասան Զաք Էֆրոնի (Հոլիվուդի ժամանակակից սեքս-սիմվոլը  ֆիլմում կմարմնավորի «հմայիչ» մարդասպանի կերպարը), ռեժիսոր Ջո Բերլինգերի, դերասանուհի, մոդել Լիլի Քոլինզի հետ, ով ֆիլմում մարմնավորում է մարդասպանի կնոջ կերպարը։

Անժելա Սարաֆյանն, ինչպես միշտ, ոճային կերպարում էր։ Նա համադրել էր սեւ տոպը, կապույտ, վերնազգետսը եւ վանդակավոր բաճկոնը։



© NEWS.am STYLE