Պահարան. Արվեստը հագուստին

12:02   10 փետրվարի, 2019

Երբեւէ մտածե՞լ եք, որ արվեստի գործերով ոչ միայն կարելի է հիանալ թանգարաններում ու ցուցասրահներում, այլեւ կրել դրանք հագուստին։ Վերջին մի քանի տարում նորաձեւության տենդենցները դա թույլ են տալիս։

Մինչ բազմաթիվ արվեստաբաններ վիճում են այն հարցի շուրջ, թե արդյոք նորաձությունը արժե համարել արվեստի ճյուղ թե ոչ, հենց այդ ոլորտի մասնագետները որոշում են մեկտեղել այս երկուսն ու կերպարվեստից, քանդակագործությունից ու ճարտարապետությունից ոգեշնչված, օգտագործել արվեստը իրենց հավաքածուներում։

Բարեբախտաբար հայ դիզայներները նույնպես համաշխարհային տենդնենցներից ետ չեն մնում, ու բազմաթիվ հայկական բրենդներ, ինչպիսիք են օրինակ «TK lifestyle»-ն ու «Նաիրիա»-ն, նույնպես ներկայացնում են արվեստից ոգեշնչված հավաքածուներ։



© NEWS.am STYLE