Նազենի Հովհաննիսյանը ներկայացել է լողազգեստով

15:41   10 փետրվարի, 2019

Հաղորդավարուհի եւ դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն աշխատանքից եւ նկարահանուներից զատ՝ հասցնում է նկատել նաեւ իր շրջապատում կատարվող ամեն ինչ եւ իրեն շրջապատող մարդկանց տրամադրությունը: Նազենին նաեւ շատ հետաքրքիր էջ ունի, քանզի նրա հրապարակումներն ամենատրբեր թեմաների շուրջ են։

Նազենի Հովհաննիսյանն, ով այժմ մեկնել է հանգստի իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է լողազգետով։ Իհարկե նա թափանցիկ վերնազգեստ է կրում, սակայն Նազենիի հետեւորդներն ու երկրպագուները հասցրել են հիանալ նրա գեղեցիկ կազմվածքով։

Կադրին կից հաղորդավարուհին գրել է․«Ասում են պետք է շատ ջուր խմել, դե մեռա խմելով )) միևնույն է նույն չոր մաշկն է) մարդ էլ գիտեմ օրերով չի խմում, բայց «խոնավների» տիրուհին է)

Հ.Գ. Բայց դե նյութափոխանակության լավագույն խթանիչն է ջուրը, եթե մինչև օրվա առաջին կեսն ինտենսիվ խմում ես։ Ուտելուց անկախ»։

Նշենք, որ ավելի վաղ հաղորդավարուհին հումորային լուսանկար էր հրապարակել, որին կից գրել էր․

«Դե մեջքս ծռվեց, սկոլյոզ առաջացավ, ձախ ոտքս չորացավ, կույրաղիքս տեղաշարժվեց, մենիսկս ծռվեց ու էդ տիպի լիքը բաներ։ էն որ մոդելային նկարներ են անում է, մի տեսակ ծռվել-կոտրտվելով, իբր ոճային են ու տարբեր, հիմա ես եմ աաաա», ապա ավելացրել է պրճկվեմ ես հեշթեգը։



© NEWS.am STYLE