Անի Լորակն ամուսնուց դավաճանության համար չի բաժանվել․ հայտնի են այլ մանրամասներ

18:17   10 փետրվարի, 2019

Հիշեցնենք, որ դեկտեմբեր ամսին երգչուհի Անի Լորակը բաժանվեց ազգությամբ թուրք, գործարար ամուսնուց՝ Մուրադ Նալչաջիօղլուց։ Մամուլում, որպես բաժանության պատճառ հիշատակվեց ամուսնու դավաճանությունը․ ամռանը գործարարին «բռնացրել էին» Կիեւի ակումբներից մեկում, որտեղ նա զվարճանում էր որոշ շրջանակներում  հայտնի Յանա Բելյաեւայի հետ։ Այնուհետեւ հայտնի դարձավ, որ Լորակի ամուսինը նրա համար նույնիսկ բնակարան էր վարձել Կիեւի կենտրոնում։ Հունվարի ամուսինները պաշտոնապես ամուսնալուծվեցին եւ ինչ-որ մեկը դատական գործի փաստաթուղթը հասանելի է դարձրել համացանցի օգտատերերի համար։

Պարզվում է, որ Լորակի ամուսնությունում հենց սկզբից ամեն ինչ սխալ ընթացք է ունեցել։ Անին չի վերցրել ամուսնու աղգանունը եւ զույգն արդեն երկու տարի առանձին է ապրում։ Դավաճանությունների մասին փաստաթղթում խոսք անգամ չկա, սակայն ինչպես հայտնի է հենց նման փաստն է որոշիչ դեր խաղում ամուսնալուծություններում։

Աղբյուրը՝  KP



© NEWS.am STYLE