Գոհար Ավետիսյանը ցույց է տվել, թե ինչպիսին է եղել տարիներ առաջ

18:41   10 փետրվարի, 2019

Ռուսաստանաբնակ հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանի միկրոբլոգի հետ բազմազան է։ Նա պատմում է իր աշխատանքի, առօրյայի, հագստի, մարդկանց կերպարանափոխելու եւ իր նիհարելու մասին։

Այսօր Գոհարն իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում ցուցադրել է այժմյա եւ տարիներ առաջվա իր կերպարները։ Իսկ լուսանկարին կից գրել է․ «Հիմա, թե առաջ։ Ինչպե՞ս է ավելի լավ»։

Նշենք, որ ավելի վաղ դիմահարդարը ուրախությամբ հայտարարել էր, որ կարողացել է ազատվել ավելի քան 30 կիլոգրամից եւ տանը մարզման ընթացքում արված լուսանկար էր տեղադրել։ «Այսօր արդեն մինուս 28 կիլոգրամ։ Ակտիվորեն սպորտային ռեժիմ եմ վարում»,- լուսանկարըմակագրել էր Գոհարը։



© NEWS.am STYLE