Արմեն Պետրոսյանի ջերմ ընտանեկան լուսանկարը

19:36   10 փետրվարի, 2019

Պրոդյուսեր, դերասան, հումորիստ Արմեն Պետրոսյանը (Մենչ) միկրոբլոգի իր էջում հաճախ կիսվում է ճամփորդություններից լուսանկարներով: Նա նաեւ հաճախ ներկայացնում է ընտանեկան ջերմ լուսանկարներ:

Այսօր եւս բացառություն չէ։ Արմեն Պետրոսյանն իր Instagram-ում նոր, ջերմ, ընտանեկան լուսանկար է հրապարակել, որում պատկերված է նրա գեղեցիկ ընտանիքը՝ կինը, դուստրերն ու որդին։ Ընտանիքն այժմ գտնվում է ԱՄՆ-ում, որտեղ էլ հումորիստը նկարահանում է իր նոր շոուն։ Լուսանկարին կից Արմեն Պետրոսյանը գրել է, որ նրանք մասնակցում են ավագ դստեր՝ Էլինայի առաջին fashion ցուցադրությանը։

«Շնորհավոր, ին աղջիկ», - գրել է Արմեն Պետրոսյանը։

Ավելի վաղ դերասան-պրոդյուսերը ներկայացրել էր իր ընտանեկան հանգիստը: Սիրառատ լուսանկարում նա իր երեխաների ու կնոջ հետ էր: 




© NEWS.am STYLE