Լիլի Մորտոն ցուցադրել է փարթամ բարեմասնությունները

21:38   10 փետրվարի, 2019

Սկանդալային շիկահեր Լիլի Մորտոն չի վախենում քննադատություններից ու իր մասին բացասական մեկնաբանություններից, ընդհակառակը՝ նա գրեթե ամեն օր միկրոբլոգի իր էջի կրքոտ լուսանկարների շարքը համալրում է նորերով` ցուցադրելով մարմնի փարթամ եւ անթերի կառուցվածքը:

Դիզայներ, արդեն նաեւ դերասանուհի Լիլի Մորտոն, ով հանդես է գալիս Woman’s Club նախագծում իր Instagram-ի story բաժնում, որտեղ ցանկացած ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, նոր լուսանկար է հրապարակել, որում մոդելը ցուցադրել է փարթամ կուրծքը։ Լուսանկարի վրա Լիլին նշել է դիմահարդարի հեղինակին։

Լիլին վառ դիմահարդարմամբ է, կրում է սեւ պիջակ եւ ժանյակավոր ներքնազգեստ, ինչն էլ ավելի ա ընգծում նրա բարեմասնությունները։

Հիշեցնենք՝ ավելի վաղ մոդելը Instagram-ում լուսանկար էր հրապարակել՝ ներկայանալով վառ կերպարով՝ կարճ կապույտ զգեստ, որը խորը լանջաբացվածք ունի եւ ցուցադրում է մարմինը։ Կերպարն ամբողջացնում են երկարաճիտ կոշիկները եւ վառ դիմահարդարումը։ «Օրվա լուսանկարը»,- մեկնաբանություններում գրել էր Մորտոն։

Լուսանկարը՝ Shant TV



© NEWS.am STYLE