«Դոմ 2»-ից հետո շատերը մարմնավաճառ են դառնում

22:16   10 փետրվարի, 2019

Ոչ բոլորը կհիշեն, որ Գոգեն Սոլնցեւը մի քանի տարի առաջ մասնակցել է «Դոմ 2» հեռուստանախագծին, որտեղ աչքի է ընկել կոնֆլիկտներով եւ սկանդալային պահվածքով։ Դրանից հետո նա սկսեց հաճախ երեւալ հեռուստաէկրաններին, իսկ անցած տարի նա ամուսնացավ 63-ամյա Եկատերինա Տերեշնիկովիչի հետ, որն էլ քննարկումների մի նոր ալիք բարձրացրեց։

Սոլնցեւը չնայած քննադատում է այժմյան հեռուստաշոուները, սակայն ակտիվ մասնակցում է դրանց։ Լրագրողների հետ զրույցում նա հայտնի հեռուստանախագծի՝ «Դոմ 2»-ի մասին որոշ գաղտնիքներ է բացահայտել։ Մասնավորապես՝ նախագծի նկարահանումներից հետո աղջիկներ աշխատում են ինտիմ բնագավառում, որտեղ մեծ պահանջարկ ունեն։

««Դոմ 2»-ից հետո շատերը մարմնավաճառներ են դառնում, ինտիմ ծառայությունների կայքերում հրապարակում են խիստ անձնական լուսանկարներ։ Կրծքերն ու շրթունքներն են մեծացնում եւ արդեն ավելի թանկ են վաճառվում», - ասում է Սոլնցեւը։

Նրա խոսքերով նա անգամ գիտի այնպիսի աղջիկների, որոնք հատուկ են նման հաղորդումների մասնակցում, որպեսզի բարձրացնեն իրենց գինը։ Նրա ծանոթներից մեկը նման ծառայություններ մատուցելիս սեռական հարաբերություններ ունեցել է առանց պահպանակի, որն ինչպես նշում է Գոգենը, երեք հազար ռուբլով թանկացնում է գինը։ Այդուհանդերձ թաքցրել է այն փաստը, որ նրա մոտ հայտնաբերել են ՄԻԱՎ։

 

Աղբյուրը՝ StarHit



© NEWS.am STYLE