Մայրանալ պատրաստվող Սիլվա Հակոբյանը՝ քնքուշ կերպարում

23:37   10 փետրվարի, 2019

Հայտնի երգչուհի Սիլվա Հակոբյանն իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է քնքուշ կերպարում։ Երգչուհին կրում է ոսկեփայլ սվիտեր, ոճային կիսաշրջազգեստ, իսկ երգչուհու կերպարը համալրել են սեւ գոտին եւ բերետը։

Այս հրապարակմանը կից Սրիվա Հակոբյանն իր հետեւորդ-երկրպագուներին տեղեկացրել է նոր տեսահոլովակի մասին։ Նա գրել է․ «Գտել եմ», դիտեք փետրվարի 13-ի երեկոյան !!! Իսկ դուք սպասո՞ւմ եք»։

Ավելի վաղ Երգչուհին Instagram-ի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, պատաասխանել է հետեւորդների հարցերին։ Ի պատասխան դրանցից մեկի, թե երբ է պատրաստվում մայրանալ, երգչուհին նշել է. «Առաջ Աստված։ Օգոստոս ամսին»։



© NEWS.am STYLE