Արիստոկրատ Քեյթ Միդլթոնից մինչեւ սեքսուալ Իրինա Շեյք. BAFTA-2019-ի կարմիր գորգի լավագույն կերպարները

11:02   11 փետրվարի, 2019

Լոնդոնյան Royal Albert Hall-ում անցկացվել է BAFTA-2019 մրցանակաբաշխությունը, որի շրջանակներում մրցանակներ են հանձնվել լավագույն ֆիլմերին։ Ինչպես միշտ, բացի լավագույն ֆիլմերի հայտարարումից՝ բոլորն անհամբերությամբ սպասում էին Բրիտանական կինոակադեմիայի նախագահ արքայազն Ուիլյամին եւ նրա կնոը՝ Քեյթ Միդլթոնին։ Երկրպագուներին հետաքրքրում էր՝ ինչ զգեսստ է ընտրելու Քեմբրիջի դքսուհին այս անգամ։   

Արքայազն Ուիլյամի կինն այս անգամ ներկայացել էր դիզայներ Alexander McQueen-ի զգեստով, ինչպես երկու տարի առաջ։ Դքսուհին երկրպագուներին հիացրել է սպիտակ զգեստով։

Օգտատերերն այն համարել են Քեյթի ամենագեղեցիկ ու ոճային կերպարներից մեկը։ Ծաղիկները, որոնք զարդարել էին զգեստը, դքսուհուն նրբություն, ռոմանտիզմ ու գարնանային թարմություն էին հաղորդում։ Արքայազնի կինն էլեգանտ սանրվածք էր ընտրել։

Երեկոյի աստղերից մեկը մոդել Իրինա Շեյքն էր, ով Լոնդոնում էր ամուսնուն՝ Բրեդլի Քուփերին աջակցելու համար. նրա «Աստղը ծնվեց» ֆիլմը մրցանակի է արժանացել «Լավագույն օրիգինալ երաժշտություն» անվանակարգում։

Ռուս մոդելը միակ աղջիկն էր, ոբ համարձակվել էր այդ երեկոյին մասնակցել Burberry-ի սեւ սմոքինգով։ Շեյքը խիստ կերպարը սեքսուալ էր դարձել եւ սմոքինգը կրում էր մերկ մարմնին։  

Բրիտանական կինոակադեմիայի հյուրերն այն իսկապես շքեղ էին դարձրել. մինչ տղամարդիկ ցուցադրում էին լավագույն սմոքինգները, կանայք փայլում էին ադամաներով եւ ցուցադրում Christian Dior-ի, Chanel-ի եւ Valentino-ի հավաքածուների զգեստները (ի դեպ, հյուրերի շարքում էի նաեւ Վալենտինո Գարավանին)։

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ Gettyimages,Manchester Evening News



© NEWS.am STYLE