«Գալիս են ինձ մոտ». Լիլիթ Բաբասյանը հրապարակել է ամուսնու ու որդու լուսանկարը

12:56   11 փետրվարի, 2019

Դերասան Ալեքսանդր Բաբասյանի կինը՝ դիետոլոգ Լիլիթ Բաբասյանը, կիսվել է ջերմ ընտանեկան լուսանկարով։

Լիլիթ Բաբասյանը նոր լուսանկար է հրապարակել Instagram-ի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է ընդամենը 24 ժամ, ինչից հետո անհետանում է։ Կադրում նրա ամուսինն ու որդին են. Ալեքսանդր Բաբասյանը ջերմ համբուրում է որդուն։ «Գալիս են ինձ մոտ»,- լուսանկարը մեկնաբանել է Լիլիթ Բաբասյանը։

Ավելի վաղ Լիլիթ Բաբասյանն Instagram-ում ամուսնու հետ համատեղ լուսանկար էր տեղադրել։ Մեկնաբանություններում Լիլիթ Բաբասյանը ռուսերեն լեզվով գրել է. «Սիրում եմ քեզ»։



© NEWS.am STYLE