60-ամյա Շերոն Սթոունը հիացրել է թափանցիկ զգեստով

21:45   11 փետրվարի, 2019

Եթե 60 տարեկան հասակում հրաշալի կազմվածք ունեք, այն անկեղծ զգեստների միջոցով չցուցադրելը մեղք է. համոզված է Շերոն Սթոունը, ով հպարտությամբ ցույց է տալիս մարմինն ու շարունակում ոգեշնչել երկրպագուներին։

Դերասանուհին մասնակցել է Սթիվեն Թայլերի երեկույթին, որը կազմակերպված է եղել ի պատիվ BAFTA-2019 մրցանակաբաշխության։ Դերասանուհին բավական հանդուգն տեսք է ունեցել. նա սեւ բոդի էր կրում եւ թափանցիկ զգեստ։ Կերպարն ամբողջացրել էր վառ շրթներկը։ Դերաանուհին մեծ հաճույքով լուսանկարվել է ու իր տեսքով հիշեցրել՝ 60 տարեկանից հետո կանանց մի մասի համար կյանքը նոր է սկսվում։

Աղբյուրը՝ Harper’s Bazaar

Լուսանկարը՝ Getty Images



© NEWS.am STYLE