Սկանդալային Ջուսը՝ խորը լանջաբացվածքով ու թափանցիկ վերնաշապիկով

13:58   11 փետրվարի, 2019

Երգչուհի Ջուսը, ով գրեթե միշտ տարբերվում է համարձակ հանդերձանքներով, ներկայացել է գրավիչ կերպարում։

Երգչուհին նոր լուսանկար է հրապարակել Instagram-ի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է։ Ջուսը թափանցիկ վերնաշապիկ է կրում, որը խորը լանջաբացվածք ունի եւ ցուցադրում է նրա ներքնազգեստը։ Լուսանկարը մեկնաբանված չէ։

Հիշեցնենք՝ ավելի վաղ երգչուհի Ջուսը միկրոբլոգի իր էջում լուսանկար էր հրապարակել, որում հետեւորդներին ներկայացել էր արտասովոր կերպարով՝ դեղին վարսերով եւ ոսկեգույն, երեկոյան զգեստով։



© NEWS.am STYLE