Երկրպագուները վախեցել են Ուիլ Սմիթից կապույտ Ջինի կերպարում

15:47   11 փետրվարի, 2019

Walt Disney կինոընկերությունը YouTube-ում հրապարակել է «Ալլադին» ֆիլմի թրեյլերը, որում լսարանը կարող է տեսնել՝ ինչ տեսք են ունենալու սիրված հերոսները։ Ֆիլմի պրեմիերան նախատեսված է 2019թ.-ի մայիսի 24-ին։

Ուիլ Սմիթի երկրպագուներն արդեն գիտեին, որ սիրելի դերասանը մարմնավորելու է Ջինի կերպարը, քանի որ նրան ցուցադրել էին նախորդ տարի հրապարաված թիզերում եւ ֆլմի պաստառում։ Նոր հրապարակված թրեյլերում ներկայացված են պատմության գլխավոր հերոսները՝ Ալլադին, արքայադուստր Ժասմին, Ջին եր չար հրաշագործ Ջաֆար։

Սյուժեն հիշեցնում է նույն կինոընկերության օրիգինալ մուլտֆիլմը. Ալադին անունով աղքատ երիտասարդը Ջինով  կախարդական լամպ է գտնում, որը պատրաստ է իրականացրել տիրոջ բոլոր ցանկությունները։ Ալադինը երազում է գրավել սուլթանի դստեր՝ Ժասմինի սիրտը. այդ թիմը Ջինի հետ միասին պետք է հաղթի չարին՝ ի դեմս Ջաֆարի, ով հավակնում է իշխանության։

Ալադինի կերպարը կմարմնավորի եգիպտացի դերսան Մեն Մասուդը, Ժասմինին՝ Նաոմի Աքոթը, Ջաֆարին՝ Մարվա Կենզարին։ Կադրերում Ուիլ Սմիթը ներկայանում է կապույտ մաշկով։ Երկրպագուների մեծ մասը նշել է, որ այդ հերոսը վախեցրել է իրենց։



© NEWS.am STYLE