«Փարիզն առանց Ազնավուրի պատկերացնելն այլեւս անհնար է...». Իվետա Մուկուչյան

15:17   11 փետրվարի, 2019

Երգչուհի Իվետա Մուկուչյանը Փարիզում արված լուսանկար է հրապարակել՝ նշելով, որ այն «առավել ԱԶՆԱՎՈՒՐՅԱՆ էր»:

«Լիովին վայելել եմ Փարիզը, այս անգամ այն առավել ԱԶՆԱՎՈՒՐՅԱՆ էր: Ամենուր հենց այդ տրամադրությունն էր... Ընկերներիս հետ Փարիզի սրտում՝ Շանզելիզե փողոցում, երգում էինք Je m'voyais deja-ն։ Նույն պատկերն էր նաեւ ամենուր։ Փարիզն առանց Ազնավուրի պատկերացնելն այլեւս անհնար է...»,- մեկնաբանություններում գրել է նա։ 

Մուկուչյանը մասնակցել էր Փարիզում տեղի ունեցած մեծն Ազնավուրի հիշատակին նվիրված համերգին, որին ներկա էին եղել նաեւ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, Շառլ Ազնավուրի որդին՝ Նիկոլա Ազնավուրը, եւ այլք։



© NEWS.am STYLE