«Գարունը մոտ է». Թինա Կանդելակին ցույց է տալիս՝ ինչպես իդեալական կազմվածքի հասնել

18:13   11 փետրվարի, 2019

Ռուս հեռուստահաղորդավարուհի Թինա Կանդելակին հետեւորդներին հիշեցրել է, որ «գարունը մոտ է», եւ արդեն հարկավոր է նիհարել։ Նա Instgaram-ում տեսանյութ է հրապարակել, որում ցուցադրել է վարժություններ իդեալական կազմվածք ունենալու համար։

Կանդելակին պատմել է, որ մարզվում է այս սխեմայով եւ միաժամանակ նիհարում, քանի որ ձմռանը քաշ է հավաքում։

View this post on Instagram

A post shared by Тина Канделаки (@tina_kandelaki) on

«Հիմա մարզվում եմ այս սխեմայով եւ առաջին անգամ նիհարում են կալորիականությունը նվազեցնելու հաշվին, ինչն իր հերթին միշտ ախորժակի մեծացման է հանգեցնում։ Այդ պատճառով կենտրոնացել եմ մթերքի վրա, որոնք լուծում են ախորժակի խնդիրը, օգնում նվազեցնել ճարպային զանգվածն ու միաժամանակ մկաններ ձեռք բերել»,- գրել է Թինան։

Նրա խոսքով՝ սեփական քաշով վարժություններն օգտագործում են նվազագույն տարածություն, չեն  օգտագործում մարզասարք եւ հրաշալիորեն համադրվում են բավական տարածված ինտերվալ մարզումների հետ։



© NEWS.am STYLE