Մերի Հակոբյանի գրավիչ կերպարը

18:52   11 փետրվարի, 2019

Սերիալային դերասանուհի Մերի Հակոբյանը ներկայացել է հմայիչ կերպարում։

Դերասանուհին Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել, որում հաստ բլուզ է կրում։ Նա վառ գույնով ընդգծել է շուրթերը, օգտագործել խոշոր աքսեսուարներ՝ մատանիներ եւ ականջօղ։ «Մաղթում եմ, որ յուրաքաչյուրդ այնպիսի աչքերի հանդիպեք, որոնց մեջ նայելով, երջանկություն կտեսնեք»,- մեկնաբանություններում գրել է դերասանուհին։

Ավելի վաղ Մերի Հակոբյանը Instagram-ի իր էջում լուսանկար էր հրապարակել, որում ներկայացել էր առանց շպարի, թարմ տեսքով։ Լուսանկարներին կից մեկնաբանություն նա չէր թողել, սակայն նրա հետեւորդները դրական մեկնաբանություններով գնահատել էին նրա գեղեցկությունը։



© NEWS.am STYLE