Իրինա Հարությունյանը՝ գայթակղիչ կերպարում

22:46   11 փետրվարի, 2019

Երգչուհի Իրինա Հարությունյանը միկրոբլոգի իր էջում լինելով ոչ այնքան էլ ակտիվ, այնուամենայնիվ հասցնում է իր երկրպագուներին ու հետեւորդներին ուրախացնել նոր լուսանկարներով, տեսանյութերով։

Երգչուհին իր Instagram-ում նոր ֆոտոշարք է հրապարակել, որում ներկայացել է վառ դիմահարդարմամբ, սեւ, մարմինն ընդգրկող, խորը դեկոլտեով անսամբլով։ Հմայիչ լուսանկարներին կից երգչուհին մեկնաբանություն չի թողել։

Ավելի վաղ NEWS.am STYLE-ի հետ զրույցում երգչուհին նշել էր, որ իր մոտ բուռն ստեղծագործական շրջան է: Հայուհին իր հստակ քայլերն է ձեռնարկում դեպի ռուսական շոու-բիզնես: 2019 թ-ին Իրինան երաժշտասերներին կներկայացնի իր ռուսալեզու ստեղծագործությունը, որը կոչվում է «Без тебя»: Հենց այս երգով էլ երգչուհին մտադիր է ազդարարել իր մուտքը ռուսական երաժշտաշուկայում:



© NEWS.am STYLE