«Ըստ ձեզ մարդ ի՞նչ պիտի անի, որ հայտնվի էս «կարգավիճակում»»․ Սոֆի Մխեյանի հումորային լուսանկարը

23:46   11 փետրվարի, 2019

Երգչուհի Սոֆի Մխեյանը բավականին ակտիվ է միկրոբլոգի իր էջում: Տարբեր ոճերում հանդես եկող երգչուհին հաճախ է հմայիչ, ընկերների հետ լուսանկարներ հրապարակում, ներկայացնում իր հագեցած առօրյան ու հրապուրիչ լուսանկարները:

Սոֆին, ով այժմ իր հանգիստն է վայելում եւ իր երկրպագուներին ուրախացնում է իր հմայիչ լուսանկարներով իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել։

Երգչուհին կրում է ջինսե կիսատաբատ եւ վերնաշապիկ, ունի գեղեցիկ արեւայրուք, ավազի վրա թռիչք է կատարել․

«Ըստ ձեզ մարդ ի՞նչ պիտի անի, որ հայտնվի էս «կարգավիճակում, բա դեմքս», - հումորային լուսանկարին կից գրել է երգչուհին։

Ավելի վաղ Սոֆին լուսանկար էր հրապարակել, որում երգչուհին լողավազանի մեջ էր։ Նա առանց դիմահարդարման էր եւ բավականին անսովոր սանրվածքով։



© NEWS.am STYLE