Ռիզ Ուիզերսփունը հոլիվուդյան աստղի բուռն երեկույթից հետո ընկել է աստիճանների վրա

13:03   12 փետրվարի, 2019

«Օրենքով շիկահերը» ֆիլմի աստղ Ռիզ Ուիզերսփունը մասնակցել է դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնի 50-ամյակի միջոցառմանը։ Նա ուրախացել է ընկերուհու ծննդյան օրվա առիթով եւ երբ լքել է Sunset Tower հյուրանոցը, սահել է մարմարյա աստիճանների վրա։ Նա ընկել է ու վնասել ծնկները։ Հյուրանոցի աշխատակիցը շիկահեր դերասանուհուն օգնել է բարձրանալ։

Երկրպագուները սկսել են ակտիվորեն քննարկել՝ ինչ է իրականում տեղի ունեցել. դերասանուհին կա՛մ շատ է խմել, կա՛մ սահող աստիճանների զոհը դարձել։

Ջենիֆեր Էնիսթոնը ծնունդը նշել է Լոս Անջելեսի Sunset Tower հյուրանոցում։ Հրավիրվածների ցանկանում էին Էլլեն Դեջեներեսը, Քեթի Փերին եւ Օրլանդո Բլումը, Ամալ եւ Ջորջ Քլունիները, Թոնմ Ֆորդը եւ շատ այլ հայտնիներ։ Հյուրերի շարքում էր նաեւ դերասանուհու նախկին ամուսինը՝ Բրեդ Փիթը։

Փիթը նկատել է պապարացիների ուշադրությունն իր նկատմամբ եւ ամեն կերպ փորձել աննկատ մնակ։ Նա շենքին մոտացել է մուգ ապակիներով ամենագնացով, սակայն պապապացիները ճանաչել են Հոլիվուդի աստղին։ Փիթին մատնել է գլխարկը, որը նա հաճախ է կրում կարմիր գորգից հեռու։

Աղբյուրը՝ Newidea

Լուսանկարները՝ MEGA/Mega Agency/East News



© NEWS.am STYLE