Վոլոչկովան ակնարկել է հարսանիքի մասին՝ վիրավորելով հետեւորդներին

12:16   12 փետրվարի, 2019

43-ամյա Անաստասիա Վոլոչկովային հոգնեցել է համացացնում իր հասցեին հնչող քննադատությունը, եւ նա որոշել է պատերազմ հայտարարել իրեն ատողներին։ Նա սկզբնական շրջանում արգելափակել էր Instagram-ի հրապարակումները մեկնաբանելու հնարավորությունը, սակայն դա մարդկանց ետ չէր պահել Վոլոչկովային վիրավորելուց։ Այս անգամ նա որոշել է իրեն ատողների հետ նրանց լեզվով խոսել։

Բալետի արտիստը գրել է, որ հենց միացրել է նոր հրապարակումներից մեկը մեկնաբանելու հնարավորությունը, կրկին բացասական ալիք է սկսվել։ Նա հիշեցրել է, որ պատրաստվում է հարսանիքի, այդ պատճառով ավելորդ ապրումներ հարկավոր չեն։

«Սիրելիներիս, որոշել էի նախորդ հրապարակման համար բացել մեկնաբանությունների հնարավորությունը։ Սակայն այստեղ բավական շատ անուղղելի բարոյապես թերարժեք հաշմանդամներ կան։ Մինչ ես հարսանիքի եմ պատրաստվում, փակում եմ բոլոր մեկնաբանությունները։ Առանց դրանց այնքան լավ է»,- ասել է նա։

Անաստասիան շնորհակալություն է հայտներ երկրպագուներին աջակցության համար, իսկ նրանց, ովքեր նախանձում են իր հաջողությանն եւ շքեղությանը, կոպիտ պատասխան է տվել։ «Բոլորդ, ովքեր չեք կարողանում հանգիստ նտսել, տապակվեք ձեր սեփական կեղտի մեջ եւ խեղդվեք դրանում ձեր եջերում»,- գրել է նա։

Բալետի արտիստւ մինչ այժմ գաղտնի է պահում տղամարդու անունը, ում հետ պատրաստվում է ամուսնանալ։ Անաստասիան պատմել է, որ վերջինս փոքր է իրենից եւ ապրում է Եվրոպայում։ Աստղի խոսքով՝ նա իսկապես երջանիկ է այդ մարդու հետ։



© NEWS.am STYLE