«Քեզ համար». հայտնի հայ մուլտիպլիկատորներն անկեղծ տեսահոլովակ են նկարահանել Սոսո Պավլիաշվիլիի համար

10:02   12 փետրվարի, 2019

Հայտնի վրացի երգիչ Սոսո Պավլիաշվիլին համացանցում ներկայացրել է «Քեզ համար» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը։ Այն նկարահանվել է հայտնի հայ ռեժիսոր-մուլտիպլիկատորներ Դավիդ եւ Հայկ Սահակյանցների կողմից։ Հոլովակը բավական «պրովոկացիոն» է ստաացվել, ինչպես նշվում է համառոտ բնութագրությունում։

Հայկ եւ Դավիթ Սահակյանցները մեծանուն հայ ռեժիսոր, սեցնարիստ եւ մուլտիպլիկատոր Ռոբերտ Սահակյանցի որդիներն են, ով երեխաներին նվիրել է հայտնի «Կապույտ ծովում, սպիտակ փրփուրի մեջ» մուլտֆիլմը։

Հոլովակի ստեղծման գաղափարը Սոսոյի մոտ առաջացել է Հայաստանում Comedy Club-ի հատուկ թողարկման ընթացքում, երբ մուլտիպլիկատորներ Դավիթ եւ Հայկ Սահակյանցները կարճ մուլտֆիլմ ցուցադրեցին Պավել Վոլյայի սթենդափի մասին։ Պավլիաշվիլին ոգեշնչվել է եւ դիմել եղբայրներին։

«Հոլովակը տեսնելուց հետո անհապաղ կապվեցի Դավիթի հետ։ Մենք ջերմ խոսեցինք, տպավորություն էր, թե ծանոթ ենք շատ վաղուց։ Նրան ցույց տվեցի երգը, հետո ամբողջությամբ վստահեցի նրա ճաշակին եւ չսխալվեցի»,- ասել է երգիչը։

Ինչպես իր շատ կոմպոզիցիաներ, այս մեկը եւս Պավլիաշվիլին նվիրել է կանանց ու նրանց լավ տրամադրությանը։ «Սիրելի կանայք, աղջիկներ, մենք ապրել ենք, ապրում ենք եւ կապրենք հանուն նրա, որ դուք ձեզ երջանիկ զգաք։ Դա մեր գլխավոր կոչումն է»,- խոստովանել է Սոսոն։



© NEWS.am STYLE