Շարլիզ Թերոնը թափանցիկ զգեստով ցնցել է Բեռլինը

11:59   12 փետրվարի, 2019

Մինչ Բրեդ Փիթը հարթում է հարաբերությունները նախկին կնոջ՝ Ջենիֆեր Էնիսթոնի հետ եւ մասնակցում նրա ծննդյան տոնին, Շարլիզ Թերոնը մեկնել է Բեռլին։ Դերասանուհին Գերմանիայի մայրաքաղաքում ընթրիքի է մասնակցել եւ միջոցառմանը ներկայացել իր համար արտասովոր կերպարում։

43-ամյա Շարլիզը սեւ բոդի է կրում, որը համադրել է թափանցիկ զգեստի հետ։ Հետաքրքիր է՝ այդպիսի տպավորիչ զգեստով դերասանուհին ողջույն է փոխանցել Բրեդին, թե ակնարկել՝ որքան բան է նա կորցնում՝ ժամանակ անցկացնելով Ջենի հետ։

Աղբյուրը՝ Harper's Bazaar



© NEWS.am STYLE