Աննա Թովմասյանի եւ Արամեի ջերմ լուսանկարը

11:39   12 փետրվարի, 2019

Երգչուհի Աննա Թովմասյանը կիսվել է ջերմ ընտանեկան կադրով։

Աննան նոր լուսանկար է հրապարակել Instagram-ի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է ընդամենը 24 ժամ, ինչից հետո անհետանում է։ Լուսանկարում նա ամուսնու՝ երգիչ Արամեի հետ է։ Կադրը կարծես թե արված է ինքնաթիռում։ Ի դեպ, նույն լուսանկարն Instagram-ի Stories բաժնում տեղադրել է նաեւ Արամեն։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Աննան իր միկրոբլոգում հոլովակ էր հրապարակել, որում ներկայացրել էր ամուսնու՝ երգիչ հետ նոր ֆոտոշարքի ընթացքը։ Հոլովակում հնչում է Արամեի «Դու լավագույնն ես» երգը։ «Լավ է, որ ունեմ քեզ»,- մենկաբանություններում գրել էր Աննա Թովմասյանը։



© NEWS.am STYLE