Ալինա Մարտիրոսյանի շքեղ կերպարն ու ռոմանտիկ լուսանկարներն ամուսնու հետ

13:49   12 փետրվարի, 2019

Դերասանուհի Ալինա Մարտիրոսյանի ամուսինը՝ Կարեն Արայանը, կիսվել է ընտանեկան ձերմ լուսանկարներով։

Արայանը լուսանկարներ է հրապարակել Instagram-ի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է ընդամենը 24 ժամ, ինչից հետո անհետանում է։ Կադրերը մեկնաբանված չեն. դրանցում Ալինա Մարտիրոսյանը շքեղ կերպարում է։ Նա երկար սեւ զգեստ է կրում եւ խոշոր աքսեսուարներ։ Նա, ի դեպ, իր էջում վերահրապարակել է լուսանկարներից մեկը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ դերասանուհին լուսանկար էր հրապարակել՝ ցուցադրելով իր նուրբ դիմահարդարումը: Ալինան նախընտրել էր աչքերն ավելի արտահայտիչ դարձնել՝ շեշտելով թարթիչները, իսկ կոպերի եւ շուրթերի հարցում նախապատվությունը տվել է շագանակագույնի նյուդ երանգներին:



© NEWS.am STYLE