Ռոզի Հանթինգթոն-Ուայթիի վառ ու սեքսուալ լուսանկարները՝ «ELLE Australia» ամսագրի համար

21:49   12 փետրվարի, 2019

31-ամյա Ռոզի Հանթինգթոն-Ուայթին հայտնվել է «ELLE Australia» ամսագրի մարտի համարի շապիկին։ Ամենահաջողակ մոդելներից մեկը վառ ու սեքսուալ կոստումներ է կրել, ինչպես նաեւ մի քանի լողափնյա զգեստ։

Ջեյսոն Սթեթհեմի սիրելին հազվադեպ է խոսում հոլիվուդյան դերասանի հետ հարաբերությունների մասին, թեեւ նրանք պսակադրվել են մի քանի տարի առաջ։ Իսկ նրանց որդու՝ մեկամյա Ջեքի լուսանկարներն առաջին անգամ հնարավորություն եղավ տեսնելու միայն նրա ծննդյան օրը։ Ամասգրին տված հարցարզույցում մոդելը խոստովանել է՝ ինչու է ձգտում թաքցնել անձնական կյանքի մանրամասները։

Հանթինթգոն-Ուայթլիի խոսքով՝ ինքը չի ցանկանում Instagram-ում չափից շատ լուսանկարներ հրապարակել Ջեյսոնի հետ։ «Մենք նորմալ զույգ ենք եւ ռեստորանը միայնակ չենք լքում, որպեսզի մեզ չնկատեն։ Կան մարդիկ, ովքեր պատրաստ են տեսախցիկի առաջ ապրել օրվա ընթացքում 24 ժամ։ Մենք նրանց թվին չենք պատկանում»,- պարզաբանել է նա։

Այսօր արդեն Ռոզին նույն պատրաստակամությամբ չի արձագանքում ամբողջ աշխարհից առաջարկներին, ինչպես մի քանի տարի առաջ։ Նա ցանկանում է ավելի շատ ժամանակ անցկացնել ընտանիքի հետ, եւ Սթեթհեմը կիսում է նրա ցանկությունը. նա եւս ձգտում է ավելի հաճախ տանը լինել եւ ժամանակ անցկացնել կնոջ ու երեխայի հետ։ Զույգը ծրագրում է հարսանեկան արարողություն կազմակերպել, երբ Ջեքը կմեծանա եւ կկարողանա մասնակցել դրան։

Աղբյուրը՝ Cosmo

Լուսանկարները՝ ELLE Australia, Instagram



© NEWS.am STYLE