«Հարսանիք». Լիլուն՝ շքեղ երեկոյան զգեստով

14:15   12 փետրվարի, 2019

Լոս Անջելեսում բնակություն հաստատած երգչուհի Լիլուն ներկայացել է շքեղ կերպարում։

Երգչուհին նոր հրապարակում է արել՝ Instagram-ում տեղադրելով հարսանյաց արարողություն ընթացքում արված լուսանկար։ Երգչուհին դրանում երկար երեկոյան զգեստ է կրում: Այն օձի կաշվի գունավորմամբ է։ Հրապարակմանը կից երգչուհին միայն գրել է. «Հարսանիք»։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված լուսանկարներում երգչուհին միկրոբլոգի իր էջի հետեւորդներին ներկայացել  էր առանց դիմահարդարման։ Իսկ լուսանկարներին կից երգչուհին հարցրել էր իր հետեւորդ-երկրպագուների կարծիքը։ Նա գրել էր․«Կտրե՞լ, թե չկտրե՞լ, սա է խնդիրը։ Եվ ներկե՞լ, օգնեք աղջիկներ»։



© NEWS.am STYLE