Անաստասիա Վոլոչկովայի նախկին ամուսինը նրանից 100 մլն ռուբլի է հափշտակել

14:48   12 փետրվարի, 2019

43-ամյա Անաստասիա Վոլոչկովան կարծես թե չի կարողանում ոչ մի օր ապրել առանց սկանդալի։ Նա նախկին ամուսնուն՝ Իգոր Վդովինին մեղադրում է խարդախության մեջ։ Բալետի արտիստը ոստիկանություն է դիմել իր երեխայի հոր դեմ։

Վոլոչկովան կարծում է, որ նախկին ամուսինը խաբեությամբ տիրացել է 100 մլն ռուբլու, որն իր սեփականությունն է եղել։ ««Աստրախան քաղաքային կուրորտ» ընկերության ներկայացուցիչ Վդովինը խաբեությամբ տիրացել է նրան պատկանող գումարի՝ 67 մլն ռուբլի եւ 500 հազար դոլար։ Վնասի ընդհանուր չափը կազմում է 100 մլն ռուբլի»,- իրավապահ մարմինների ներկայացուցչի խոսքերը մեջբերում է «ՏԱՍՍ»-ը։

Գործակալության տեղեկություններով՝ Իգոր Վդովինն Անաստասիային առաջարկել է այդ գումարը ներդնել բիզնեսի մեջ, սակայն արդյունքում բալետի արտիստը եկամուտ չի ստացել։ Նա կարծում է, որ Իգորը խաբեությամբ տիրացել է իր գումարին։

2007թ.-ին Անաստասիա Վոլոչկովան եւ Իգոր Վդովինն ամուսնացել են, սակայն հետագայում Անաստասիան խոստովանել է, որ արարողությունը պաշտոնական չի եղել, եւ իրենք չեն գրանցել ամուսնությունը։ Մեկ տարի անց նրանք բաժանվեցին։ Նախկին ամուսինները 13-ամյա դուստր ունեն՝ Արիադնան, ով ապրում է մայրիկի հետ, բայց պարբերաբար տեսակցում հորը։



© NEWS.am STYLE